top of page

Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 24, 2024
  • 1 min read
ree

Ֆիննական Finnair ավիաընկերությունը կչեղարկի մինչև Սուրբ Ծնունդ ընկած ժամանակահատվածի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով։ Դեկտեմբերի 9-ին և 13-ին նախատեսված չվերթները կչեղարկվեն։ Finnair-ի տվյալներով՝ գործադուլից տուժելու է մոտ 33 հազար ուղևոր։ Տուժած ուղղությունները ներառում են թռիչքներ Հելսինկիից Մյունխեն, Համբուրգ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Վիեննա, Ցյուրիխ և Ժնև:


Finnair-ի հայտարարության մեջ ասվում է, որ չեղյալ հայտարարված չվերթների ուղևորներին այլընտրանք կառաջարկվի: Բայց տուժածների մեծ թվի պատճառով միշտ չէ, որ կգտնվի ճանապարհորդության սկզբնական պլանին մոտ տարբերակ։ Այս դեպքում ուղևորները կարող են պահանջել ետ վերադարձնել տոմսի արժեքը:

bottom of page