top of page

Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաեւ մյուս համայնքների վրա։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ինչ է տեղի ունենում։

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատները վայր դնելուց հետո, գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչեւ նոր ընտրությունները, այլ ՔՊ-ի անդամների եւ «համակիրների» միջեւ ներքին ընտրություններ է անցկացնում։

Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին եւ ոգուն հակասող որոշում է։

Սա իշխանության ակնհայտ ուզուրպացիա է եւ, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ, կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»։

1/3208
bottom of page