top of page

Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն, որն էլ հետո կոտրել է ցուցանակ, 2 ծառ․ Shamshyan

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 24, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Մնացականյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Վոլկովի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:  



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  



Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  



Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածով կոտրել 2 ծառ ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում:  



Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի աշխատակիցները, ովքեր արդեն հեռացնում են արմատից կոտրած ու վնասված ծառերը, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը:  

1/3211
bottom of page