Թրամփը պնդում է՝ շուտով «կկարգավորի» 9-րդ հակամարտությունը
- Armen Sukiasyan

- 22 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «պատրաստվում է լուծել» իններորդ հակամարտությունը։ Մինչ այդ նա բազմիցս պնդել էր, որ աշխարհում ընթացող 8 հակամարտություն է «կարգավորել», 8 պատերազմ «կանգնեցրել»։
«Ես 8 պատերազմ եմ կանգնեցրել, շուտով 9-րդի հերթին է։ Ես հուսով եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կկարգավորվի»,- մասնավորապես, ասել է Թրամփը, ում խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Թրամփը, մի քանի անգամ հանրային հայտարարություններ հնչեցնելով, թե 8 հակամարտություն է «կարգավորել», նշել էր նաև Հայաստանի ու Ադրբեջանի անունները, ասել, թե այդ հակամարտությունն էլ է «կարգավորել», թեպետ Հայաստանին մի քանի անգամ «Ալբանիա» էր անվանել, Ադրբեջանին՝ «Աբերբայջան», մի անգամ էլ մոռացել էր Նիկոլ Փաշինյանի անունն ու ասել՝ «այն տղան»։ Եղել էր նաև դեպք, երբ շփոթել էր ոչ միայն Հայաստանին՝ Ալբանիայի հետ, այլև Ալբանիային՝ Հայաստանի՝ ասելով, թե «Հայաստանը» (Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը ևս։ Այժմ Թրամփը նորից «անոնսել է» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորումը։ Ռուսաստանի և Ուկրաինայի անունները նա դեռ ոչ մի անգամ չի շփոթել։




















