Բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է. Պապիկյան
- Armen Sukiasyan

- 5 hours ago
- 1 min read

Նա նաև նշել է, որ մոտավոր հաշվարկներով՝ նախորդ տարիների տենդենցը ի համալրում կունենան արդեն այն ժամանակ, երբ հունվարի մեկին զորակոչվողները կզորացրվեն:
«Մենք, տեսնում ենք, որ մեր հնարավորությունները՝ մարդկային ռեսուրսի ավելացումը, էապես ավելին է լինելու, քան՝ 4,229 է: Ինձ զեկուցել են, որ կարող եմ հրապարակել, դրանք գաղտնի չեն, և ես հրապարակել եմ»,-նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է զորակոչի թվերին և ընդհանրապես, զինված ուժերի թվաքանակին՝ նախարարը նշեց, որ դրանք գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
«Պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում, բացի «Պաշտպան հայրենյանց» ծրագրիc, քանի հոգի կա՝ 2025 թվականի տվյալներով՝ 1,000-ից ավելի է»,- նկատել է Պապիկյանը:
Նախարարի դիտարկմամբ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է:




















