Բազմազավակ ընտանիքը մտադիր է նորածնին անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունով
- Arevik Charchyan

- Nov 24, 2024
- 1 min read

ՌԴ-ում բազմազավակ ընտանիքը մտադիր է 15-րդ երեխային անվանել «Օրեշնիկ» կամ «Օրեշնիցա»՝ ի պատիվ Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական բալիստիկ հրթիռի։ Այս մասին Газета-ին հայտնել է ընտանիքի հայրը։ «Նման խորհրդանշական անվան ընտրությունը՝ ՌԴ-ի, նախագահի հանդեպ սիրո դրսևորման օրինակ է»,- ասել է նա։
Ի դեպ, ընտանիքում կրտսեր դստերն անվանում են Ռոսսիյա-Սվյատոսիա-Սվյատորոսսիա, իսկ ավագ երեխայի անունը Պրիրոդա է։




















