top of page

Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ

  • Oct 17, 2024
  • 1 min read

Արսեն Զախարյանը սկսել է մարզվել «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմի հետ։

Օգոստոսին կիսապաշտպանը վիրահատվել էր աջ կոճի ջիլը վնասելուց հետո։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել։

Հիշեցնենք, որ 21-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 40 հանդիպման։

Ընդհանուր առմամբ նա խփել է մեկ գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում՝ խաղադաշտում անցկացնելով ավելի քան 1800 րոպե։

1/3752
bottom of page