Պուտինը նոյեմբերի 2-ին կանցկացնի Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստը
- Arevik Charchyan

- Nov 1, 2024
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին, օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը վաղը նույնպես աշխատանքային գրաֆիկ ունի, վաղը մենք ակնկալում ենք, որ նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասել է Պեսկովը։




















