top of page

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 8, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։

 

Ձուկբացթողնման արարողությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ, Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի, «Սևան» Ազգային պարկի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

 

Միջոցառումն իրականացվեց պետական ծրագրի շրջանակներում, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի կողմից։

 

2024 թվականի մայիս ամսին Սևանա լիճ է բաց թողնվել «Ամառային իշխանի» 87 300՝ մեկ տարեկան մանրաձուկ, իսկ իրականացված երկրորդ միջոցառման արդյունքում ընդհանուր հաշվով լիճ է բաց թողնվել 387 300 «Ամառային իշխանի» և «Գեղարքունի» ենթատեսակների մանրաձկներ։

 

Միջոցառման մասնակիցները շրջեցին ձուկբուծարանում, դիտարկեցին ավազաններում առկա ձկնապաշարի տեսակներին, դրանց մայրական կազմերի ստեղծման և քանակին վերաբերող հարցեր, ծանոթացան ձուկբուծարանի բացօթյա տարածքի նորակառույց ավազաններում «Կողակ» ձկնատեսակի մայրական կազմի բուծման համար ստեղծված պայմաններին և դրանց բազմացման հնարավորություններին, ապա մասնակցեցին տեղում կազմակերպված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» խորագիրը կրող շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվեց հաշվետվություն և քննարկվեցին ձկնաբուծության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր։


1/3207
bottom of page