Կալլասը ցանկանում է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

«ԵՄ-ն ակնկալում է, որ ԱՄՆ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, ինչպես առաջարկել է սենատոր Լինդսի Գրեհեմը»,- հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Մենք պետք է ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի նա էլ խաղաղության ձգտի։ Ահա, Ամերիկայում առաջարկներ են հնչում՝ սենատոր Գրեհեմի և մյուսների կողմից՝ նախատեսող շատ խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և, իհարկե, մենք ցանկանում ենք, ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա»,- ասել է Կալլասը:
Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, քանի որ «Ուկրաինան ուզում է խաղաղություն, իսկ Ռուսաստանը՝ ոչ»։