Իրավապահները մտել են «Reebok» սպորտային ակումբ․ մարզվողներին դուրս են հանել
- Armen Sukiasyan

- Jul 21
- 1 min read

MediaHub-ի տեղեկություններով՝ իրավապահներն մտել են «Reebok» սպորտային ակումբ և ինչ-որ գործողություններ են իրականացնում: Բոլոր մարզվողներին հանել են դուրս:
MediaHub-ը փորձեց կապ հաստատել «Reebok» սպորտային ակումբի հետ։ «Reebok» սպորտային ակումբի աշխատողներից մեկը հաստատեց մեզ հետ զրույցում։ «Այո, իրավապահները մտել են «Reebok» սպորտային ակումբ և այժմ գործողություններ են իրականացնում։ Մարզվողներին դուրս են հանել, սակայն, աշխատողները դեռ իրենց տեղում են, բայց չգիտենք՝ ի՞նչ գործողություններ են, ինչի՞ համար են մտել»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց սպորտային ակումբի աշխատակիցը։
Քննչական Կոմիտեն ևս հաստատեց տեղեկությունը։ «Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,– MediaHub-ի հետ զրույցում ասա ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ Reebok սպորտային ակումբը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին։




















