top of page

Սահմանազատումից հետո մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա. Նոյեմբերյանի համայնքապետ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 29
  • 1 min read
ree

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն ավելի անվտանգ է, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ 

«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- նշել է Աղաբաբյանը։

Նրա հավաստմամբ՝ Նոյեմբերյան համայնքում ու հարակից գյուղերում բնակիչների կյանքն ավելի է աշխուժացել, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող մեծ  միջոցառումները։

 
 
bottom of page