top of page

«Ռուսաստանը կարող էր Կիևում լինել «հակամարտության սկսվելուց չորս ժամ» անց, սակայն ռուս գեներալներից մեկը որոշել է անցնել դաշտերով». Թրամփ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 minutes ago
  • 1 min read
ree

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող էր Կիևում լինել «հակամարտության սկսվելուց չորս ժամ» անց, սակայն ռուս գեներալներից մեկը որոշել է անցնել դաշտերով։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին խոսել է երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում։Քաղաքական գործիչը նշել է, որ պատերազմի սկզբում տանկերը խրվել են ցեխի մեջ «անձրևների պատճառով», քանի որ ոմն ռուս գեներալ ցանկացել է անցնել դաշտերով, այլ ոչ թե ուղիղ մայրուղու վրայով։

Թրամփը չի նշել այն գեներալի անունը, որը, ենթադրաբար, սխալ է թույլ տվել, բայց ենթադրել է, որ նա արդեն ազատվել է իր պաշտոնից։

«Ճանաչելով Վլադիմիրին, չեմ կարծում, որ այդ գեներալը դեռ մեզ հետ է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առաջնորդը Ռուսաստանին անվանել է «պատերազմող երկիր»՝ հիշեցնելով, որ ռուսները հաղթել են Հիտլերին և Նապոլեոնին։Թրամփը նաև ասել է, որ կարող է «հեռանալ և մաղթել հաջողություն», այդ դեպքում, ըստ նրա, Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները կավարտվեն։

Նա հավելել է, որ Պուտինի հետ խոսելուց հետո (եթե գործարքը արժանի լինի), ինքը կզանգահարի Զելենսկուն, իսկ դրանից հետո՝ եվրոպացի առաջնորդներին։ Դրանից հետո կարող է կազմակերպվել նոր հանդիպում։

bottom of page