top of page

«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը.

  • Aug 27, 2025
  • 1 min read

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարիչ» Հասարակական Կազմակերպությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,


Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, բոլորին հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։

Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ»,- նշված է հայտարարության մեջ:

 
 
1/3752
bottom of page