top of page

Բուժքույր պատգամավորի կարծիքով՝ պատգամավորին թմրանյութերի գործածման թեստ հանձնելու հորդորը վիրավորանք է․ Անուշ Պողոսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 10
  • 1 min read
ree

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը բժիշկներին ներկայացրել է ՔՊ-ական պատգամավորին, ով ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է։

«Այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման թեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի ընտանիքի մորը, կնոջն անվանել անբարո և ուղղորդել սեռավարակի թեստ հանձնել։

Սիրելինե՛րս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավորեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջը՝ ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․»,- գրել է Պողոսյանը։

Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում: 

Ի պատասխան «թմրանյութի թեստին»՝ Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում:

 
 
1/3186
bottom of page