top of page

Ակնհայտ զռռում է, որ այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու. Քոչարյանը՝ «ստերով հայտնի Փաշինյանին» չի հավատում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 7
  • 1 min read
ree

Դուք շարունակում եք հավատալ այն ամենին, ինչ խոսում է Փաշինյանը, երբ մենք ունենք հազարից ավելի գրանցված ստեր. հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է պնդում, որ ճանապարհը վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, երբ հայտարարվել է, որ վերահսկողությունը սահմանվելու է ՀՀ-ի կողմից՝ ինքնիշխանության սկզբունքը պահելով։

«Նա ստախոսության բիոսարք է, ուղղակի ստում է, չի լինելու»,– ասաց Քոչարյանը։

Նա պնդեց, որ հենց ստորագրված փաստաթղթերով այդ ճանապարհն առանձնացվում է. «Սա ինչ-որ բան մեզ հուշո՞ւմ է։ Հուշում է, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից, հակառակ դեպքում անիմաստ է առանձին նշել, որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որն էլ կիրականացնի կառավարումը։ Չեմ կասկածում, որ ՀՀ-ն որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի ունենալու, եթե լինի վարձակալություն կամ լինեն այնպիսի կետեր, որոնք ՀՀ-ի ազդեցության շրջանակը զրոյացնելու են»,– ասաց նա։

Քոչարյանը շարունակեց. «Երկրորդ՝ դուք մտածում եք, որ այդ ճանապարհի վրա, որի հետևում ԱՄՆ-ն է կանգնած, ՀՀ-ն ի վիճակի է լինելու ինչ-որ բան փոխե՞լ։ Իրո՞ք այդքան միամիտ ենք։ Չի լինելու, և այս ամենը խորապես թաքցված չէ տողերի մեջ։ Սա ակնհայտ ուղղակի զռռում է, զռռում է։ Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե մինչև եռակողմ երկաթուղին և ճանապարհն իրանական Ջուլֆայով չմտնի Իրան։ Ես պնդում եմ՝ այս նախագծից ՀՀ-ն ոչինչ չի շահելու»,– ասաց նա։

 
 
1/3174
bottom of page