top of page

Ներկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցը

Apr 9, 2025
1 min read

Ներկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցը: 


 


Ապրիլի 13


Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ 


 


11:00 - Ս. Պատարագ, ավարտին կկատարվի երեխաների օրհնության կարգ


17:00 - երեկոյան ժամերգություն, Դռնբացեքի արարողություն


 


Ապրիլի 14


Ավագ երկուշաբթի. Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր


 


09:00 - Առավոտյան ժամերգություն


17:00 - երեկոյան ժամերգություն


 


Ապրիլի 15


Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի հիշատակության օր 


 


09:00 - Առավոտյան ժամերգություն


17:00 - երեկոյան ժամերգություն


 


Ապրիլի 16


Ավագ չորեքշաբթի, հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության


 


09:00 - Առավոտյան ժամերգություն


17:00 - երեկոյան ժամերգություն


 


Ապրիլի 17


Ավագ հինգշաբթի. hիշատակ Խորհրդավոր ընթրիքի ու Սուրբ Հաղորդության հաստատման


 


09:00 - Առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ


11:00 - Ս. Պատարագ


16:00 - Ոտնլվայի արարողություն, ավարտին` յուղի օրհնություն


19:00 - Խավարման կարգ


 


Ապրիլի 18


Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր


 


11:00 - Խաչելության կարգ


17:00 - Թաղման կարգ


 


Ապրիլի 19


Ավագ շաբաթ․ հիշատակ Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատագրման


 


09:00 - Առավոտյան ժամերգություն


17:00 - երեկոյան ժամերգություն


17:30 - Ճրագալույցի Ս. Պատարագ


19:30 Կանթեղներով երթ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցուց


 


Ապրիլի 20


Սուրբ Զատիկ․ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն


 


11:00 Ս. Պատարագ


 


Ապրիլի 21


Մեռելոց․ Ննջեցյալների հիշատակության օր


 


10:30 - Ս. Պատարագ, ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ

 
 
1/3798
bottom of page