top of page

Վարդենիսում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ

Aug 12, 2025
1 min read

Վարդենիսում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել եմ վերոնշյալ փողոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 114 միլիոն 500 հազար դրամ, որից 50%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ մյուս 50%-ը՝ Վարդենիսի համայնքապետարանի կողմից։

Հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է՝

ճանապարհի գոյություն ունեցող ծածկույթի քանդում

նոր ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում

կահավորում և գծանշում

Ընդհանուր առմամբ կվերանորոգվի 978 մետր երկարությամբ և 10,269 քմ մակերեսով ճանապարհ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025թ. հոկտեմբերի վերջին։


 
 
1/3798
bottom of page