top of page

Չհավատաք թրքահպատակ իշխանությունների շինծու մեղադրանքներին, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց. Գառնիկ Դանիելյան

Aug 20, 2025
1 min read

Կարծո՞ւմ եք ՔՊ-ն չգիտեր ձայնագրությունների իրական բովանդակության մասին. Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ ձայնագրությունները կտրել էին, մոտաժել, «փուչիկ գործ սարքել, որն արդեն տրաքել է»։

«Չհավատաք թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին։ ... Բացի ընդդիմադիր լինելը, եթե պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց. էս ապիկարների հետ խոսալու բան չկա»,-ասաց նա՝ նշելով, որ մեղադրվող մարդիկ ազգի նվիրյալներ են։

Դանիելյանը նշեց, որ ակտիվ խոսակցություններ են գնում, որ սրբազանի պայքարի շրջանակումսեպտեմբերին, աշնանային նստաշրջանին իրեն և Իշխան Սաղթելյանին պետք է անձեռմխելիությունից զրկեն, քրեական գործ հարուցեն։  

 
 
1/3798
bottom of page