Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում փոխվել են երթևեկության կանոնները
Nov 20, 2022
1 min read

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2021 թ. դեկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Արդյունքում Արցախի պողոտայից աջ շրջադարձով դեպի Էրեբունու փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը լուսացույցի աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ ռեժիմով։




















