Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար
- Sep 11, 2025
- 1 min read

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,765,685.1 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ կհամաֆինանսավորվի 19 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր՝ Արագածոտն՝ 2, Արարատ՝ 4, Արմավիր՝7, Լոռի՝ 2, Կոտայք՝ 5, Շիրակ 1, Սյունիք՝ 3, Տավուշ՝ 2: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս որոշմամբ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 322 մլն դրամ:




















