Մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար հետաքրքիր չէ. Քոչարյանը՝ իմպիչմենթի մասին
- Armen Sukiasyan
- May 19
- 1 min read
Քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, լավ չպատկերացնելով, թե ինչ են անում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով իմպիչմենթի վերաբերյալ հարցին։«Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողներն են ասում` փորձենք, ինչ է եղել։ Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար, իսկապես, հետաքրքիր չէ»,– ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե կարող է ասել՝ ում է դա հետաքրքիր։
«Կարող է մարդ կա, ում համար 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը կյանքի երազանք է։ Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է դեկորացիա դառնանք այդ երազանքն իրականացնելու համար»։