top of page

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցերը շարունակվում են․ Արմավիրում ներկայացվել է գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 27
  • 1 min read
ree

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցերը շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր:

Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները: Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի և, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ:

 
 
1/3192
bottom of page