top of page

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 5-ը՝ զինծառայողներ. նախօրեին  հայտնել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել ոչ ծառայողական ժամին։ Զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ՝ ավագ ենթասպա Ռուսլան Գուրբանովը, զինծառայողներ ավագ սերժանտ Գաբիլ Ալիևը, սերժանտ Ալիև Բահլուլը, սերժանտ Ահմեդով Գալանդարը և կրտսեր սերժանտ Մեհդիև Թուրանը։

Դեպքի առթիվ կատարվում է քննություն։


1/3205
bottom of page