top of page

Ղրղըզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման

  • Jun 4, 2025
  • 1 min read

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը վճիռներ է կայացրել 2019 թվականին Կոյ-Տաշ գյուղում կոռուպցիայի և անկարգությունների գործով։ Դատարանը որոշել է Աթամբաեւին զրկել պետական պարգևներից և բռնագրավել նրա ունեցվածքը։

Ղրղըզստանը 2011-17 թվականներին ղեկավարած Աթամբաևը արտասահմանում է։ Նա դատապարտվել է հեռակա։

 
 
1/3417
bottom of page