top of page

Օշականում 34-ամյա տղամարդը ընկել է մոտ 20 մետր խորությամբ ձորը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 12
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում մ ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ու քաղաքացիները նախ ձորում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժած՝ մարզերից մեկի բնակիչ 34-ամյա Ս․ Գ․-ին, ֆիքսել ոտքը, ապա մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 
 
bottom of page