Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա
Oct 8, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։
«Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ»,-հայտնել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։




















