top of page

Սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Feb 7, 2025
1 min read

Երևան քաղաքում փետրվարի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին, 9- գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

 
 
1/3798
bottom of page