top of page

Կարմիր ծովում խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել

  • Mar 27, 2025
  • 1 min read

Հուրգադայի ափերի մոտ խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել. այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Եգիպտոսում ՌԴ հյուպատոսությունը: Ընդհանուր առմամբ, սուզանավում 45 զբոսաշրջիկ  է եղել:

Ըստ նախնական տվյալների զոհվել է 6 մարդ: Մյուսներն այժմ հոսպիատալացված են կամ հյուրանոցներում են:

«Սինդբադ» զբոսաշրջային սուզանավում գտնվող զբոսաշրջիկները ստորջրյա ծովային ճանապարհորդության ժամանակ ուսումնասիրում էին Եգիպտոսի մարջանային խութերը և կենդանական աշխարհը: Սուզանավը Հուրգադայում զբոսաշրջային ուղևորություններ էր իրականացնում արդեն մի քանի տարի։  Ըստ օպերատորի՝ Sharm Hurghada Excursions-ի, ստորջրյա շրջագայությունը տևում է երեք ժամ և արժե շուրջ 100 դոլար մեծահասակի համար:

 
 
1/3638
bottom of page