top of page

Ընդամենը մեկ քայլ է մեզ բաժանում նոր հաղթանակից․ այն կոչվում է իմպիչմենտ․ Էդգար Ղազարյան

May 28, 2025
1 min read

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնողներից Էդգար Ղազարյանը գրել է․

«Սարդարապատի հերոսամարտը ցույց է տվել, որ սկզբում անհնարին թվացողը կարող է դառնալ հնարավոր։ Որ միասնական պայքարը բերում է հաղթանակ։ Որ թուրքի ճանկերից հնարավոր է փրկել երկիրը և կերտել պետականություն։

Այսօր թշնամիները զավթել էին Սարդարապատը։

Ընդամենը մեկ քայլ է մեզ բաժանում նոր հաղթանակից։ Այն կոչվում է իմպիչմենտ։

Շատերի համար անհնարին թվացող այդ մեկ քայլով հնարավոր է Սարդարապատն այսօր զավթած թշնամիների կեղտոտ ու արյունոտ ճանկերից փրկել մեր հայրենիքը, փրկել Հայաստանի Հանրապետությունը»։

 
 
1/3798
bottom of page