top of page

Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Feb 22, 2025
1 min read

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 20:00-ի դրությամբ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձորի բնակավայրի մոտ հատվածը ժամանակավորապես միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

 
 
1/3798
bottom of page