top of page

Եթե վստահ եք, որ տեխնիկական խնդիր չունենք, վարչարարություն կիրառեք. Ավինյանը՝ տրանսպորտի մասին

  • Aug 18, 2025
  • 1 min read

Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության ստուգումներին։ Նրա խոսքով, վերջին երկու շաբաթում ստուգումներ են արվել ավտոբուսներում։

«Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչ այդ ի հայտ եկած խնդիրները լուծվել են, և ոչ մի խոչընդոտ չկա։

«Եթե վստահ եք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»,-պատասխանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 
 
1/3753
bottom of page