top of page

«Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին հրավիրում է հանդիպման

Oct 27, 2025
1 min read

Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը ընտրություններին մասնակցող մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին հրավիրում է հանդիպման։

Խաչիկ Մանուկյանի հայտարարությունում նշված է․

«Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման՝ քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի «խաղի կանոնների» պահպանման և առաջացող խնդիրներին արագ արձագանքելու մեխանիզմները:

Վստահ եմ, որ նշված հանդիպումն ու քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը:

Հանդիպումն առաջարկում եմ անցկացնել չեզոք վայրում:

Գործընկերների արձագանքներից անմիջապես հետո, միասին կհստակեցնենք հանդիպման վայրը, օրը և ժամը»:

 
 
1/3798
bottom of page