top of page

Մարմանամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային Համալսարանական Ամառային Խաղերի չեմպիոն

  • Jul 26, 2025
  • 1 min read

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն։ 

Հուլիսի 16-ից 27-ը Խաղերի անցկացման վայրն է Գերմանիայի Ռեին Ռուհրը՝ Դուսելդորֆ, Էսսեն, Բոխուն և Դուեսբուրգ քաղաքներով, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մրցումներին մասնակցում է սպորտային և գեղարվեստական մարմնամարզություններով, հետևյալ կազմով.

Սպորտային Մարմնամարզություն - Մարզիկներ՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան և Մանե Պողոսյան:

Մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան և Հայկ Նազարյան:

Գեղարվեստական Մարմնամարզություն - Մարզիկներ՝ Սիլվա Սարգսյան և Ջուլիետա Ավետիսյան:

Մարզիչ՝ Աննա Աբրահամյան:

 
 
1/3399
bottom of page