top of page

Հայաստանում ձյուն է տեղում, սաստիկ բքի պատճառով որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 19
  • 1 min read

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝  ժամը 20:00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում սաստիկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

1/2642
bottom of page