top of page

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 27
  • 1 min read

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ 

1/2644
bottom of page