top of page

Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

  • Jun 13, 2025
  • 1 min read

Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում՝ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների պատճառով։ Այս մասին գրում է  IRNA գործակալությունը։

Հիշեցնենք, որ լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։

Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ։

 
 
1/3417
bottom of page