Խնդրում եմ մի հետապնդեք ինձ. Փաշինյանն ի պատասխան՝ «արդեն իրավապահներո՞վ եք պայքարում եկեղեցու դեմ» հարցին
Jun 27, 2025
1 min read

Խնդրում եմ մի հետապնդեք ինձ. այդպես պատասխանեց «արդեն իրավապահներո՞վ եք պայքարում եկեղեցու դեմ» հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասուլիս կտամ, կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանելու հարցերի», - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Մայր Աթոռում ուժի գործադրմամբ իրավապահները փորձում են տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Մայր Աթոռում իրավիճակը լարված է։




















