top of page

Փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են ծառից կախված վիճակում

Նոյեմբերի 5-ին, ժամը 00:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում քաղաքացին մոլորվել է․ որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները ծառից կախված վիճակում հայտնաբերել են քաղաքացի Մ․ Ն-ի (ծնված 1993թ․) դին։


Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

1/2417
bottom of page