Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ
Nov 20, 2022
1 min read

N զորամասում նոյեմբերի 11-ին իրականացվել է մարտական հերթափոխ։
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը, հրահանգավորել մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:




















