top of page

ԱԱՏՄ-ն ամանորյա այց է կատարել ՀՀ ՊՆ հարավային N զորամաս

Nov 20, 2022
1 min read


Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հարավային N զորամաս: Այսդմասին տեղեկացնում է տեսչական մարմինը:


ԱԱՏՄ-ն հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ է նվիրել զինվորներին։

«Նշենք, որ մեր թիմն արդեն երրորդ տարին անընդմեջ, սեփական նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների արհեստակցական միության միջոցների հաշվին, ամանորյա այց է իրականացնում տվյալ զորամաս»,-ասված է ԱԱՏՄ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

 
 
1/3798
bottom of page