Ստուգայց մարտական հենակետերում. ՊՆ
Nov 20, 2022
1 min read

N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ստուգվել են իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, կենցաղային պայմանները։ Տրվել են հրահանգներ ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։




















