top of page

Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Nov 20, 2022
1 min read


Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է շարային ստուգատես, դիտարկել զորակոչի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ու պատասխանատու ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, հորդորել անել առավելագույնը ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

 
 
1/3798
bottom of page