top of page

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի մասում հրազենային վիրավորումով. ՊՆ

Nov 20, 2022
1 min read


2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։


Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։


Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում:

 
 
1/3798
bottom of page