top of page

ՊՆ-ն` զինվորներին շտապ Տավուշի դիրքեր բարձրացնելու լուրի մասին

Nov 20, 2022
1 min read


Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում, համաձայն որի Տավուշում զինվորներին շտապ դիրքեր են բարձրացրել:

«Մեր բոլոր զինվորներին, որոնց ավելի վաղ իջեցրել էին դիրքերից և այսօր պետք է տուն ուղարկեին, շտապ դիրքեր են բարձրացրել՝ դրանով իսկ նկատելիորեն մեծացնելով անձնակազմը նախապատրաստվող սադրանքներին ընդառաջ»,- ասված է տարածվող տեղեկության մեջ։

Аuroranews.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ: ՊՆ-ից հայտնեցին, որ որևէ արտառոց բան չկա, Զինված ուժերի բնականոն կենսագործունեությունն է:

 
 
1/3798
bottom of page