N զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ
Nov 20, 2022
1 min read

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ:
Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:




















