2025թ. հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ՝ 10.9%-ով կամ 25,989-ով ավելի, քան 2024թ. հուլիսին
- Aug 11, 2025
- 1 min read

2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237603 զբոսաշրջիկ), գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Առհասարակ, 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան են եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.
մայիսին՝ 181436,
հունիսին՝ 215253
հուլիսին՝ 263592
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին, համապատասխանաբար, 176384, 199159 և 255706 զբոսաշրջիկ»,-գրել է Պապոյանը։




















