top of page

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ

May 17, 2025
1 min read

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ երկխոսությունն առաջ մղելու նպատակով։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք։

 

 
 
1/3798
bottom of page