top of page

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 16 hours ago
  • 1 min read
ree

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ 

«Մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

Նշենք, որ այսօր Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ շեշտելով. «Քննչական մարմինը սահմանեց ապօրինության նոր նշաձող. առաջադրեց ևս մեկ մեղադրանք՝ առանց առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի»։

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարող հայտարարությունից հետո իշխանությունը հետապնդում սկսեց Կարապետյանի նկատմամբ։ Նախ Ազգային ժողովում Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները սկսեցին ելույթներ ունենալ, ապա իրավապահները գնացին Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ նրան բերման ենթարկելու։ 

Հունիսի 17-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։ Նա կարճ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ»։

Հունիսի 18-ի առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան առջև։

 
 
bottom of page