top of page

Մեր արդար պայքարին արդեն միացել է ավելի քան 700,000 քաղաքացի․ ասուլիսի ընթացքում կպատասխանեմ մնացած հարցերին․ Նաիրի Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 11 hours ago
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Կիևյան 2Բ հասցեում հանդես կգամ մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Օրեր առաջ ուղերձով դիմել էի ձեզ՝ նշելով, որ եկամուտների համատարած հայտարարագրմանը վերաբերող օրենքի ընդունումից և հրապարակումից հետո հանդես կգամ նոր ուղերձով և ասելիքով։

Ասուլիսի ընթացքում կպատասխանեմ ձեր բազմաթիվ հարցերին, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության ընդունումից հետո առաջացած տարընթերցումներին և երկիմաստություններին։ Հայ հասարակությանը կներկայացնեմ այս թեմայով մեր վերջնական դիրքորոշումն ու ուղերձը։

Այս պահին միայն հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք մեր արդար պայքարը, որին արդեն միացել է ավելի քան 700,000 քաղաքացի»,-գրել է նա։

 
 
bottom of page